ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Վատը չենք, բայց լավը լինելու մոլուցքից անտանելի ենք դառնում»

«Վատը չենք, բայց լավը լինելու մոլուցքից անտանելի ենք դառնում»
14.07.2022 | 07:23

Դժվար է, ամեն ազգ իր հոգեկերտվածքի կատարյալ բացահայտման ուրույն ձևն ունի: Մեկի մոտ անզուսպ խինդն է, մեկի մոտ՝ խոհականությունը, մեկի մոտ՝ հեգնախառն մեծամտությունը, սնապարծությունը, խորամանկությունը, դաժանությունը, սառնությունը... Մեզանում նախաստեղծ պարզունակության, օտարասիրության, հանուն հետաքրքրասիրության եղածը քանդելու մղումն է, գումարած շարունակ սիրվելու ցանկությունից բխող մուննաթ- դժգոհությունը: Վատը չենք, բայց լավը լինելու մոլուցքից անտանելի ենք դառնում:


Ես սիրում եմ մեր այս... անտանելի տեսակը:
Երևի թե սա մեր հավերժական կենսաձևն է, որից շարունակ դժգոհում ենք, բայց մերն է, միայն մերը՝ անօտարելի:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 11486

Մեկնաբանություններ